Ավտոճանապարհային խցանումները հիմարացնում են մարդուն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2011 10:35

Ավտոմեքենաներից արտանետվող նյութերը, որոնց խտութունը խցանումների ժամանակ շատ բարձր է, ոչ միայն վնասում են թոքային համակարգին, այլև նվազեցնում են մարդու մտավոր կարողությունները:

Ընդ որում, առաջին հերթին տուժում են  ոչ թե ավտոտերերը, այլ  ծանրաբեռնված մայրուղու մոտակայքում գտնվող տների բնակիչները:

Ինչպես ցույց են տվել Հարվարդի համալսարանի հասարակական առողջության դպրոցի աշխատակիցների կատարած հետազոտությունները, 51-անց մարդիկ, որոնք ապրել են էկոլոգիապես անբարենպաստ շրջաններում, իմացական   ավելի թույլ կարողություններ են ունեցել, քան մաքուր օդ շնչածները:

Ուսումնասիրվել է 51-97 տարեկան  680  տղամարդու մտավոր ունակությունները: Պարզվել է, որ երկար ժամանակ արտանետումներ շնչած մարդկանց մոտ իմացական կարողությունները 1,3 անգամ ընդունված նորմից ցածր են: Այդ ցուցանիշն ավելի ցածր է, քան ծխողների կամ ճարպակալումից տառապողների մոտ:

Պարզվել է, որ ավտոմեքենաների արտանետումները կարող են ուղեղի բորբոքում առաջացնել: Այդ արտանետումներում պարունակվող գերթեթև գազերի մասնիկները հանգեցնում են ուղեղի գործունեության խախտման: Ի դեպ, վերջերս գիտնականները պարզեցին, որ այդ արտանետումները սրտամկանի կաթվածի հավանականությունն են մեծացնում:

 

Դիտվել է 1010 անգամ:
Print Friendly

Leave a Reply