Նոյեմբերին Իջևանում տեղի կունենան քաղաքապետի ընտրություններ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 10, 2011 19:17

Իջեւանում նոյեմբերի 13-ին կկայանան համայնքապետի ընտրություններ: Հոկտեմբերի 9-14-ը թեկնածուները կներկայանան գրանցմանն անհրաժեշտ փաստաթղթերով: Դրան կհաջորդի թիվ 41 ընտրատեղամասային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցվելու գործընթացը` հոկտեմբերի 14-19-ը ընկած ժամանկահատվածում: Ավելի քան երկու շաբաթ կունենան թեկնածուները նախընտրական քարոզարշավ իրականացնելու համար` հոկտեմբերի 26-ից մինչեւ նոյեմբերի 11-ը:
Ի դեպ Իջեւանի այժմյան քաղաքապետը Վարուժան Ներսիսյանն է, որն արդեն 12 տարի ղեկավարում է Տավուշի մարզկենտրոնը: Պաշտոնավարում է 1999 թվականից, եվ դրանից հետո էլ իրար հետևից երկու անգամ վերընտրվել է: Հատկանշական է, որ նա ընդամենը վերջերս է սկսել անդամակցել գործող իշխանական կուսակցությանը: Շատ հնարավոր է, որ նա այս ընտրություններին կրկին իր թեկնածությունը դնի:
Քրիստինա Տեր-Մաթևոսյան






Facebook
Tweet This
Email This Post
