Եգիպտոսի ղպտիները բողոքում են իրենց տաճարները հրդեհելու դեմ. 3 զինվոր է զոհվել

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2011 9:54

Եգիպտոսում իրավիճակը սրվում է: Եգիպտական հեռուստատեսությունից տեղեկացրել են, որ երեկ երեկոյան Կահիրեում դաժան բախումներ են տեղի ունեցել  քրիստոնյա ղպտիների ու իրավապահ մարմինների միջև , ինչի հետևանքով 3 զինվոր է զոհվել:

Զայրացած քրիստոնյաները մայրաքաղաքում բողոքի ցույցեր են կազմակերպել երկրի հարավային շրջանում  իրենց հրդեհված տաճարների պատճառով: Սա արդեն երկրորդ նման դեպքն է վերջին 2 շաբաթում: Ցուցարարները հայհոյանք էին վանկարկում երկրի գերագույն զինվորական խորհրդի ու ղեկավար գեներալ-ֆելդմարշալ Մուհամեդ Հուսեյն Թանթաուի հասցեին:

 

Դիտվել է 1124 անգամ:
Print Friendly

Leave a Reply