Փոլ Մակկարտնին ամուսնացել է ամերիկացի միլիոնատիրուհու հետ(տեսանյութ)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2011 9:32

Բրիտանացի լեգենդար երաժիշտը և նրա ընտրյալը` Նենսի Շեվելը,   Վեսթմինսթերյան քաղաքապետարանում մատանիներ փոխանակեցին:

69-ամյա Մակկարտնին երրորդ անգամ է ամուսնանում.նրա ընտրյալը  նյույորքցի բիզնես-լեդի Նենսի Շավալն է: Հարսանիքը խիստ գաղտնի պայմաններում է կատարվել, նույնիսկ արարողությունից մեկ օր առաջ Փոլը հանդիսության վայրն է փոխել, ինչն իհարկե չի խանգարել պապարացցիներին նորապսկաներին նկարահանել: Քաղաքապետարանում իրենց ամուսնությունը գրանցելուց հետո զույգը հետ է վերադարձել Մակկարտնիի տուն , ուր նրանց 135 հյուրերն էին սպասում: Մայիսին  Փոլն իր ընկերուհուն նվիրել էր 640 հազար դոլար արժողությամբ «Կարտյե» ոսկերչական տան  ադամանդե մատանի: Զույգը հարաբերությունները որոշել է օրինականացնել 4 տարվա մտերմությունից հետո:

Երաժշտի առաջին ամուսնությունը Լինդայի հետ  ավարտվեց վերջինիս մահով (Լինդան քաղցկեղով հիվանդ էր), երկրորդ կինը նախկին մոդել Հիզար Միլսն էր: Զույգն ամուսնալուծվեց 2008-ին, երբ պարզվեց, որ Հիզարը մասնակցել է պոռնոկրահանումների:

 

Դիտվել է 1276 անգամ:
Print Friendly

Leave a Reply