Երկրաշարժ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 9, 2011 14:18

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունը տեղեկացնում է, որ 2011 թ. հոկտեմբերի 9-ին, տեղական ժամանակով 12.17–ին (Գրինվիչի ժամանակով` 07.17) ՍՊԱԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.7 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է ԼՂՀ-ի տարածքում` Քարվաճառ  քաղաքից  10 կմ դեպի արևելք:Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.07 և արևելյան  երկայնության 46.15: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա: Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 5 բալ:

Ըստ նախնական տեղեկատվության երկրաշարժը զգացվել է Վարդենիսում` 3 բալ ուժգնությամբ:

Դիտվել է 1251 անգամ:
Print Friendly

Leave a Reply