Բաքվում ուկրաինացի բռնցքամարտիկները բոլորից շատ մեդալներ նվաճեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2011 10:56

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում ավարտվեց բռնցքամարտի աշխարհի առաջնությունը, հայտնի դարձան բոլոր մրցանակիրները: Այս ստուգատեսում խաղարկվում էին նաև օլիմպիական ուղեգրեր: Այդ պատվին էին արժանանում 1-8-րդ տեղերը գրավողները: Դժվարին դրությունում էին հայտնվել Հայաստանի հավաքականը և հայկական ազգանունով մարզիկներ ունեցող Ռուսաստանի ընտրանին: Մեր երկրից մեդալակիր չեղավ, իսկ օլիմպիական խաղերում հանդես գալու իրավունքի արժանացավ միայն աշխարհի նախորդ առաջնության փոխչեմպիոն, 75 կգ քաշային Անդրանիկ Հակոբյանը:

Իսկ Ռուսաստանի հավաքականին ոսկե պարգև բերեց ազգությամբ եզդի, 52 կգ քաշային Միշա Ալոյանը: Բրոնզե մեդալակիրներ դարձան Դավիթ Հայրապետյանը (49 կգ) և Եգոր Մեխոնցևը (81 կգ): Թիմային հաշվարկում Ռուսաստանի ընտրանին չորրորդն է: Իսկ առաջին տեղը գրավեց Ուկրաինայի թիմը` 4 ոսկե մեդալ, 1 արծաթե մեդալ: Երկրորդ տեղը զբաղեցրին  Կուբայի ներկայացուցիչները` ոսկե 2, արծաթե 1 մեդալ: Երրորդը`  Ադրբեջանի հավաքականն է`ոսկե 1, արծաթե 1 մեդալ:

Ահա թե ովքեր են առաջնության բոլոր մեդալակիրները.

49 կգ քաշային կարգ

1. Ժու Շիմին (Չինաստան)

2. Յոնգ Շին (Հարավային Կորեա)

3. Դավիթ Հայրապետյան (Ռուսաստան), Սեդամա Պուրեվդորժ (Մոնգոլիա)

52 կգ

1. Միշա Ալոյան (Ռուսաստան)

2. Էնդրյու Սելբի (Ուելս)

3. Յասուրբեր Լատիպով (Ուզբեկստան), Ռոշի Ուորեն (ԱՄՆ)

56 կգ

1. Լազարո Ալվարես (Կուբա)

2. Լյուկ Քեմփբել (Անգլիա)

3. Անվար Յունուսով (Տաջիկստան), Ջոն Նեւին (Իռլանդիա)

60 կգ

1. Վասիլի Լոմաչենկո (Ուկրաինա)

2. Յասնիել Տոլեդո (Կուբա)

3. Գանի Ժայլանով (Ղազախստան), Դոմենիկո Վալենտինո (Իտալիա)

64 կգ

1. Էվերտոն Դոս Սանթոս (Բրազիլիա)

2. Դենիս Բերինչուկ (Ուկրաինա)

3. Վինչենցո Մաջիակապրե (Իտալիա), Թոմաս Սթալքեր (Անգլիա)

69 կգ

1. Տարաս Շելեստյուկ (Ուկրաինա)

2. Սերիկ Սապիև (Ղազախստան)

3. Կրիշանա Վիկաշա (Հնդկաստան), Էգիդիուս Կավալիուսկաս (Լիտվա)

75 կգ

1. Եվգենի Խիտրով (Ուկրաինա)

2. Ռիոտո Մուրատու (Ճապոնիա)

3. Բոգդան Ջուրատոնի (Ռումինիա), Էսկիվա Ֆալկաո (Բրազիլիա)

81 կգ

1. Խուլիո Լա Կրուզ (Կուբա)

2. Ադիլբեկ Նիյազիմբետով (Ղազախստան)

3. Եգոր Մեխոնցև (Ռուսաստան), Էլշոդ Ռասուլով (Ուզբեկստան)

91 կգ

1. Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա)

2. Թեյմուր Մամադով (Ադրբեջան)

3. Սերգեյ Կորնեև (Բելառուս), Սյուան Վանգ (Չինաստան)

+91 կգ

1. Մագոմեդռասուլ Մեջիդով (Ադրբեջան)

2. Էնթոնի Ջոշուա (Անգլիա)

3. Էրիկ Պֆայֆեր (Գերմանիա), Իվան Դիչկո (Ղազախստան)

 

Դիտվել է 970 անգամ:
Print Friendly

Leave a Reply