Արոնյանի առաջին պարտությունը Բիլբաոյում
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 9, 2011 10:30
Իսպանիայի Բիլբաո քաղաքում շարունակվող շախմատի«Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակիչ մրցաշարի 8-րդ տուրում Լևոն Արոնյանը, հանդես գալով սև խաղաքարերով, զիջեց Հիկարու Նակամուրային: Նավակային վերջնախաղում ամերիկացի գրոսմայստերը զինվորի և ձիու առավելություն ուներ: Այնպես որ, Արոնյանը ծանր վիճակում էր հայտնվել:Մրցակիցները կատարեցին 79 քայլ: Սան Պաուլոյից Բիլբաո տեղափոխվելուց հետո մեր երկրի ներկայացուցիչն առաջին պարտությունը կրեց:
Վասիլի Իվանչուկը ոչ-ոքի խաղաց Վիշվանանթհան Անանադի հետ, իսկ ահա, Մագնուս Կառլսենը հաղթեց Վրանսիսկո Վալյեխոյին:
14 միավորով աղյուսակը գլխավորում է Իվանչուկը: Վաստակած 11-ական միավորով նրան հաջորդում են Նակամուրան և Կառլսենը: Անանդն ունի 9 միավոր: 8 միավորավ Արոնյանը նախավերջին` 5-րդ տեղում է: Իսկ աղյուսակը եզրափակում է Վալյեխոն` 7 միավոր:






Facebook
Tweet This
Email This Post
