Հայտնաբերվել է «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 9, 2011 10:03
Հոկտեմբերի 8-ի ժամը 20.30-ի դրությամբ շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները: Սողանքային գոտում հայտնաբերվել է «ԿամԱԶ» մակնիշի ինքնաթափ բեռնատար: Ներկա պահին փրկարարները փորձում են մեքենան դուրս բերել հողազանգվածի տակից:
Անհայտ կորածների ցանկում դեռևս փոփոխություն չկա:
***
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:






Facebook
Tweet This
Email This Post
