Սարկոզին Երևանում պատասխանել է «Hurriyet»-ի հարցին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2011 17:38

Նախօրեին Հայաստանում գտնվող Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիին թուրքական «Hurriyet» պարբերականի թղթակիցը հարց է տվել. «Թուրքիան պետք է ճանաչի Ցեղասպանությունը. Սա անկե՞ղծ կոչ է, թե՞ դա այլ պատճառներով է պայմանավորված»:

Հետևել է Սարկոզիի պատասխանը. «Հայոց ցեղասպանությունն իրողություն է… Մենք չենք կարող անտեսել դա: Այդ մասին Թուրքիան էլ գիտի, ուղղակի քաղաքական պատճառներից ելնելով հերքում է: Սա ասել եմ նաև վարչապետ Էրդողանին… Կարծում եմ այս հարցում Ֆրանսիան կարևոր առաքելություն ունի. ամենից կարևոր երկիրն է այդ հարցը րոպե առաջ լուծելու համար գործողության անցնելու տեսանկյունից: Հույս ունեմ իմ կոչը արձագանք կունենա: Գերմանիան ու Ֆրանսիան երկրորդ աշխարհամարտից հետո` աշխարհի ամենամեծ ցեղասպանությունից հետո, այսօր կարողացել են լինել Եվրոպայի ամենամերձ երկու դաշնակիցներ: Հաշտության համար համարձակություն է պետք: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը»:

 

Դիտվել է 1151 անգամ:
Print Friendly

Leave a Reply