Որոնողափրկարարական աշխատանքները չեն դադարում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 8, 2011 17:10
Հոկտեմբերի 8-ի ժամը 15.00-ի դրությամբ աղետի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնց մասնակցում են մոտ 200 փրկարար, ինչպես նաև ՀՀ ոստիկանության և պաշտպանության նախարարության աշխատակիցներ: Աշխատանքներում ներգրավված է նաև ծանր տեխնիկա:
Ներկայումս անհայտ կորածների ցուցակում փոփոխություն չկա:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:






Facebook
Tweet This
Email This Post
