Վաղը Փարիզում տեղի կունենա ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որին կմասնակցի նաև ՀՀ-ն

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 17:12

council_of_europe_logo1Սեպտեմբերի 9-ին Փարիզում տեղի կունենա Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի նիստը, որի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստանին վերաբերող հարց: Ըստ օրակարգի նախագծի` Հայաստանի պատվիրակությունը տեղեկատվություն պետք է ներկայացնի «Հայաստանում ժողովրդավարական հաստատությունների գործունեության վերաբերյալ» թիվ 1677 բանաձևի պահանջների կատարման մասին:

Նիստի աշխատանքներին կմասնակցեն ԵԽԽՎ-ում ՀՀ Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանը և ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply