Վախճանվել է հայկական հեռուստատեսության հիմնադիր Ժիրայր Ավետիսյանը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 8, 2011 17:06

84 տարին չբոլորած, երկարատև հիվանդությունից հետո այսօր կյանքից հեռացել է Հայաստանի արվեստի վաստակավոր գործիչ, հայկական հեռուստատեսության հիմնադիր, անվանի կինոռեժիսոր Ժիրայր Ավետիսյանը: Ռեժիսորի մահվան մասին հայտնեց նրա որդին` Գրիգոր Ավետիսյանը։

Ժիրայր Ավետիսյանը ծնվել էր 1927 թվականի հոկտեմբերի 22-ին Էջմիածինում: Այս գործիչի անվան հետ են կապված Հայաստանում առաջին հեռուստաեթերը և առաջին հեռուստահաղորդումները, առաջին հեռուստատեսային նկարահանումները, առաջին հեռուստաֆիլմերի ստեղծումը: Ավետիսյանը 36 փաստագրական և գեղարվեստական ֆիլմերի հեղինակ է, որոնցից է «Ձորի Միրոն»,«Շրթներկ համար չորս» կատակերգությունը, «Պոեմ հերոսական» ֆիլմ-բալլադը: Ռեժիսորը բեմադրել է հարյուրից ավելի ներկայացումներ, զուգահեռ դասավանդել է Հայաստանի կրթական տարբեր հաստատություններում:

 

Tert.am

 

Դիտվել է 1122 անգամ:
Print Friendly

Leave a Reply