Վաղը 600 ծառ կտնկվի

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2011 16:59

Վաղը՝ հոկտեմբերի 9-ին, Սինոփսիս Արմենիայի աշխատակիցները, նրանց ընտանիքների անդամներն ու Սինոփսիս Արմենիայի Ուսումնական դեպարտամնետի ուսանողները կտնկեն 600-ից ավել մշտադալար տույա տեսակի ծառեր Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի և Երևանում Հայաստանի շախմատի ակադեմիայի շրջակայքում:

Ծառատունկը տեղի կունենա 11:30-13:00-ը  Եվրոպական տարածաշրջանային կրթական ակադեմիայի տարածքում և  12:30-14:00-ը`  Հայաստանի շախմատի ակադեմիայի շրջակայքում:

“Մեկ ծառ` յուրաքանչյուր աշխատակցից” կարգախոսի ներքո, Սինոփսիս Արմենիան այս տարիների ընթացքում 3000-ից ավել ծառ է տնկել:

Ընկերությունը բոլոր ցանկացողների  հրավիրում է մասնակցելու ծառատունկին:

 

Դիտվել է 1063 անգամ:
Print Friendly

Leave a Reply