Պարգևներ մանկավարժներին

ԿՐԹԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2011 16:52

ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն Ուսուցչի օրվա և Թարգմանչաց տոնի առթիվ այսօր Հայաստանի Հանրապետության մի խումբ մանկավարժների պարգևատրել է  ՀՀ Կրթության և գիտության նախարարության “Ոսկե հուշամեդալով” և ՀՀ վարչապետի շնորհակալագրով:
Շաղկապելով Ուսուցչի օրը և Թարգմանչաց տոնը’ նախարար Ա. Աշոտյանն իր ողջույնի խոսքում  խորհրդանշական է համարել այն, որ  Ուսուցչի օրվան հաջորդում է Թարգմանչաց տոնը: “Դարեր շարունակ գիտելիքի ստեղծումն ու տարածումը հայ ժողովրդի առաքելությունն ու ինքնության բաղկացուցիչ մասն է  եղել ։ Սիրելի ուսուցիչներ,   ձեր աշխատանքային գործունեությունը յուրահատուկ առաքելությունն  է, դա Առաքյալների աշխատանք է: Ձեր աշխատանքը շնորհակալ և գնահատելի աշխատանք է, թեպետ ձեր գործունեության պտուղները մենք քաղում ենք տարիներ հետո, երբ ձեր կրթած երեխաները դառնում են հայ ժողովրդի արժանավոր զավակներ” ,-դիմելով ուսուցիչներին’ նշել է նախարարը և ընդգծել, որ  հայ մանկավարժը միշտ ունեցել է իր ուրույն տեղը մեր հանրային կյանքում։
Ա. Աշոտյանը անդրադարձել է   նաև հայ դպրոցականների միջազգային օլիմպիադաներում ունեցած նվաճումներին, ընդգծելով, որ այս տարի միջազգային առարկայական օլիմպիադաներից հայ աշակերտները վերադարձել են  տասը մրցանակով, այդ թվում “Ոսկե մեդալով”: Այս առչությամբ նախարարը մասնավորապես նշել է . “Վերջին տարիների վիճակագրության մեջ սա աննախադեպ արդյունք է, քանի որ մինչ այդ ունեցել ենք միջազգային օլիմպիադաների առավելագույնը յոթ մրցանակակիր: Լավ ուսուցիչների շնորհիվ է, որ մեր աշակերտները կարողացել են հաղթել աշխարհի գերտերությունները ներկայացնող աշակերտներին”:
Նախարարը շնորհակալություն է  հայտնել ուսուցիչներին՝ իրենց աշխատանքի համար,և խնդրել, որ շարունակեն աշխատել նույն նվիրումով’ ոչ թե այս օրվա, այլ ապագայի համար։
ՀՀ կրթության և գիտության նախարարը  հետևյալ մանկավարժներին հանձնել է ՀՀ  վարչապետի շնորհակալագերը’
•    Երևանի Անտոն Չեխովի անվան N 55 հիմնական   դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Աբազյանը,
•    “Մխիթար Սեբաստացի”կրթահամալիրի  դասվար Երանուհի Սանթրոսյանը, Երևանի Տարաս Շևչենկոյի անվան N 42 ավագ  դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անահիտ Մկրտչյանը,
•    Երևանի N 133 հիմնական դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հռիփսիմե Մարկոսյանը,
•    Հենաշարժողական համակարգի խախտումներ ունեցող երեխաների N 17 հատուկ դպրոցի   տնօրեն Ամալյա Հարությունյանը,
•    Կոտայքի մարզի Քասախ գյուղի միջնակարգ   դպրոցի մաթեմատիկայի ուսուցչուհի Էլիչկա Խաչատրյանը,
•    Տավուշի մարզի Դիտավան գյուղի հիմնական   դպրոցի տնօրեն Արմեն Հախվերդյանը,
•    Արարատի մարզի Շահումյան գյուղի միջնակարգ դպրոցի տնօրեն Հասմիկ Գասպարյանը,
•    Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի N 2  ավագ դպրոցի դասվար Արևիկ Գալստյանը,
•    Շիրակի մարզի Գյումրի քաղաքի N 7  հիմնական դպրոցի  հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի Քնարիկ Հարոյանը,
ՀՀ կրթության և գիտության նախարարության հանրակրթության վարչության պետ Նարինե Հավհաննիսյանը, Լոռու մարզի Վանաձորի թիվ 18 հիմնական դպրոցի տնօրեն Արմեն Մարաբյանը և կրթության ոլորտի մի քանի այլ երեխտավորներ պարգևատրվել են ՀՀ Կրթության և գիտության նախարարության “Ոսկե հուշամեդալով”:

Դիտվել է 1078 անգամ:
Print Friendly

Leave a Reply