Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր` զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, Պաշտոնական, Օրվա լուր | | October 8, 2011 18:18

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանի պարզաբանումը մամուլում տարածված այն տեղեկությունների կապակցությամբ, ըստ որոնց պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով մի շարք բարձրաստիճան զինվորականներ ենթարկվել են կարգապահական տույժերի:

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հոկտեմբերի 7-ին հրաման է ստորագրել, որով «Բաղրամյան» ուսումնական կենտրոնում ճամբարային հավաքի ժամանակ հոկտեմբերի 3-ին տեղի ունեցած մահվան ելքով ավտոպատահարի համար պատասխանատու զինվորականները ենթարկվել են տույժերի: Մի շարք բարձրաստիճան սպաներ, այդ թվում` զորամասի հրամանատարը ազատվել են զբաղեցրած պաշտոններից, իսկ մի շարք բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` երեք գեներալներ ստացել են նկատողություն:

Բարձրաստիճան զինվորականների նկատմամբ կարգապահական տույժերի կիրառումը պաշտպանության նախարարությունում նոր երևույթ չէ: Կարող եմ նշել, որ 2008 թվականից մինչ օրս պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով տասնյակ բարձրաստիճան զինվորականներ, այդ թվում` զորամասի հրամանատարներ ու գեներալներ ստացել են տարբեր տույժեր` զբաղեցրած պաշտոններից ազատում, նախազգուշացում, նկատողություն: Կարգապահական տույժերի կիրառումը աշխատանքային առօրյայի մաս է կազմում, և եթե նախկինում ամեն առիթով այդ մասին մամլո հաղորդագրություններ չեն տարածվել, դա չի նշանակում, թե բարձրաստիճան զինվորականները մինչև հիմա չեն ենթարկվել կարգապահական տույժերի:

 

Դիտվել է 1196 անգամ:
Print Friendly

Leave a Reply