Բաղրամյան պողոտայում 22-ամյա երիտասարդին վրաերթի ենթարկելուց հետո մեքենան բախվել է պատին
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 8, 2011 14:54

Հոկտեմբերի 8-ին, ժամը 01.30-ին, «Մերսեդես-190» մակնիշի ավտոմեքենան Բաղրամյան պողոտայում վրաերթի է ենթարկել 22-ամյա երիտասարդի, որից հետո` բախվել պատին:
Վրաերթի հետևանքով տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ կատարվում է քննություն:
Դիտվել է 926 անգամ: