Թմրամիջոցը պահում էր վարորդական վկայականի կազմում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2011 13:53
Հոկտեմբերի 7-ին, ժամը 14.30-ին, ճանապարհային ոստիկանության ծառայողները Կապան քաղաքի Գործարանային փողոցում, ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար, կանգնեցրել են 47-ամյա Բորիս Ա.-ի վարած «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան:
Փաստաթղթերի ստուգման ընթացքում ոստիկանները Բորիս Ա.-ի ներկայացրած վարորդական իրավունքի վկայականի կաշվե կազմի արանքում նկատել են սև գույնի ափիոնանման զանգված` պոլիէթիլենով փաթեթավորված:
Ոստիկանության Կապանի բաժնում պարզվել է, որ հայտնաբերված զանգվածի քաշը 0,4 գրամ է:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է հետաքննություն:
Դիտվել է 732 անգամ:
Print Friendly

Leave a Reply