Թուրք քաղաքապետը Հայաստանի սահմանին աղավնիներ է բաց թողել եւ ծաղիկներ գցել Արաքս գետը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2011 13:15

Թուրքիայի Իգդիր նահանգի Թուզլուջայի շրջանը Հայաստանից  բռնազավթելու  91-ամյակի առթիվ Թուզլուջայի քաղաքապետը մոտեցել է հայ-թուրքական սահմանի զրոյական կետին, աղավնիներ թռցրել եւ սպիտակ ու կարմիր  մեխակներ գցել Արաքս գետը:

Թուրքական Haberler-ի փոխանցմամբ՝ Թուզլուջայի քաղաքապետ Ահմեդ Սաիթ Սեդրեթին Թուրքանը նշել է, հայերի դեմ պատերազմում սպանված թուրքերի հիշատակի համար կարմիր մեխակներ է գցել, իսկ տարածաշրջանում խաղաղության համար՝ սպիտակ մեխակներ: Քաղաքապետը ծաղիկները Արաքս գետը գցելուց հետո հանուն խաղաղության աղավնիներ է թռցրել:

Քաղաքապետը պնդել է, թե իրենք կողմ են խաղաղությանն ու բարեկամությանը եւ պատրաստ են պահել իրենց մեկնած ցանկացած ձիթենու ճյուղ:

«Աշխարհի 4 կողմում խաղաղության հաստատման հույսով, մենք բաց ենք թողնում աղավնիներ, իսկ սահմանից անմիջապես այն կողմում գտնվող մեր հայ հարեւանների հետ բարեկամաբար եւ եղբայրաբար, տնտեսական, սոցիալական եւ մշակույթային զարգացման քայլերը համատեղ իրականացնելու համար այս մեխակները գցում ենք գետը»,-նշել է Թուզլուջայի քաղաքապետ Սաիթ Սեդրեթին Թյուրքանը:

 

News.am

 

Դիտվել է 802 անգամ:
Print Friendly

Leave a Reply