Դուրս բերվեց ևս մեկ բուլղարական մեծ բեռնատար
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | հոկտեմբերի 8, 2011 12:57
Այսօր` հոկտեմբերի 8-ին, ժամը 12.10-ին երկաթուղային շարժական կռունկի օգնությամբ հողազանգվածից դուրս է բերվել «Իվեքո» մակնիշի մեծ կցորդով C7199BH պետհամարանիշով բուլղարական բեռնատար ավտոմեքենան, որը գրեթե ամբողջությամբ մնացել էր հողի տակ: Բեռնատարի դուրսբերման ուղղությամբ աշխատանքները սկսվել էին դեռ երեկ:
Ներկայումս սողանքի հողազանգվածից դուրս է բերվել տարբեր մակնիշի և բեռնատարողության 23 ավտոմեքենա:
Դիտվել է 738 անգամ:





Facebook
Tweet This