Լոնդոնում, փողոցում թքելու համար կտուգանեն 80 ֆունտ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2011 11:56
Լոնդոնյան Էնֆիլդ շրջանի իշխանությունները մտադիր են արգելել փողոցում թքելը: Ադմինիստրացիան հույս ունի, որ այդ կերպ կարելի է վերականգնել բնակիչների մեջ պատասխանատվության զգացումը միմյանց հանդեպ, որը վերացել էր կարծես օգոստոսյան անկարգությունների ժամանակ:
“Դա սարսափելի հակասոցիալական սովորություն է, որը նաև կարող է մանրէների տարածանը նպաստել: Ամառային անկարգություններից հետո շատ կարևոր է մեր շրջանի Բրիտանիայի ու նկատմամբ ` ընդհանուր առմամբ, հարգանքը վերականգնելը: Դա գուցե թե փոքր, սակայն շատ կարևոր քայլ է ` թքելու դեմ պայքարելը”, ասել է պատգամավոր Քրիս Բոնդը, ով պատասխանատու է շրջակա միջավայրի համար: Եթե թքելն արգելելու վերաբերյալ փաստաթուղթը 2750 ձայն հավաքի, ապա տեղական խորհուրդը բրիտանական կառավարությանը կդիմի այն որպես տեղական օրենսդրական ակտ ձևակերպելու համար: Միաժամանակ լուծվում է նաև փողոցում թքելու համար պատիժ սահմանելու հարցը: Էնֆիլդի իշխանությունները մտադիր են օրենքը խախտողներին տուգանել 80 ֆունտ ստեռլիգ:






Facebook
Tweet This
Email This Post
