Սկսվում է աշխատանքների ամենաբարդ և վտանգավոր փուլը 08/10/2011 10:25
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | ankakh | October 8, 2011 10:53
Այսօր առավոտյան ժամը 8-ից որոնողափրկարարական աշխատանքները սողանքային գոտում ավելի ինտենսիվ են դարձել` ևս 60 հրշեջ-փրկարար ժամանել է Երևանից, 15-ը` Հրազդանի ՋԷԿ-ից, 15-ը` Սևանի հատուկ ջրափրկարարական ջոկատից: Ընդհանուր առմամբ այս պահին սողանքային գոտում է գտնվում 200 հրշեջ-փրկարար:
Շրջելով աշխատանքային բոլոր տեղամասերով` ԱԻ նախարար Արմեն Երիցյանն առավոտյան խորհրդակցության ժամանակ փրկարարների առջև խնդիր դրեց` ցուցաբերել առավելագույն զգոնություն, զգուշություն և աջալրջություն:
– Սկսվում է աշխատանքների ամենաբարդ և վտանգավոր փուլը: Ծանր տեխնիկայի ինտեսիվ ներգրավման հետ շեշտակի մեծանում է նոր սահքի և հողաշերտի վտանգավոր տեղաշարժի հնարավորությունը: Իմ շատ սիրելի գործընկերներ, ձեզանից յուրաքանչյուրի կյանքը թանկ է ինձ համար: Ամբողջ ժողովուրդը հիմա մեզ է հետևում: Հոգնության և դժվարությունների մասին հետո կխոսենք: Հիմա գործելու ժամանակն է: Մենք պատվով պիտի դուրս գանք այս փորձությունից: Մեր կոչումն ամենադժվար պահին մարդկանց կողքին լինելն է,- նշել է ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:
Ներկա պահին աշխատանքներ են տարվում երևացող վերջին`23-րդ ավտոմեքենան դուրս բերելու ուղղությամբ: Հողաշերտի տակ, ըստ օպերատիվ տվյալների, դեռ մնում է 4-5 մեքենա:
Անհետ կորածների թիվը նույնն է:






Facebook
Tweet This
Email This Post
