ԱՄՆ-ի հայերը ցավակցություն են հայտնել Ջոբսի ընտանիքին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2011 10:50

Լոս Անջելեսի հայերի մասնագիտական  ընկերակցությունը  ցավակցություն է հայտնել Սթիվ Ջոբսի ընտանիքին, որի մայրը  հայ է (նա Սթիվին որդեգրել է մանուկ հասակում): Օրանժ Քաունթիի ու Կալիֆոռնիայի հայերի ընկերակցության  ներկայացուցիչը պատմել է, որ Ջոբսի կորուստը յուրաքանչյուր հայի կորուստը կարծես կինի:”Մենք ողջ երկրով ենք ողբում: Նրա մահը մեզ համար իսկական ողբերգություն է”: Բոլորովին վերջերս բացահայտվեցին Ջոբսի կյանքի որոշ փաստեր: Արդեն ոչ մեկի համար գաղնիք չէ ( հոկտեմբերի 24-ին լույս կտեսնի Ջոբսի կենսագրությունը),որ Սթիվ Ջոբսն ասում էր, որ  այն կինը,որ մեծացրել է իրեն, հայի ընտանիքից է եղել ու ԱՄՆ է եկել Մալաթիայից` փրկվելով 1915-ի եղեռնից: Նրա անունը Կլառա է , իսկ աղջկական  ազգանունը` Հակոբյան: Իսկ  հայրը` Փոլ Ջոբսը: Նրանք մանուկ Սթիվին որդեգրել են ու մեծացրել:

 

Դիտվել է 1116 անգամ:
Print Friendly

Leave a Reply