Անդորրա-Իռլանդիա խաղում նոր գոլեր չարձանագրվեցին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2011 7:54

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Անդորրայի և Իռլանդիայի հավաքականների մրցամարտում դարպասի նոր գրավումներ չարձանագրվեցին: Փաստորեն, հյուրերը 20 րոպեի ընթացքում լուծեցին խնդիրը. 8-րդ րոպեին Քևին Դոյլը բացեց հաշիվը, իսկ 20-րդ րոպեին Էյդեն Մաքգիդին կրկնապատկեց այն` 2:0: Այսպիսով ընտրական B խմբում 20 միավորով առաջին տեղում է Ռուսաստանի հավաքականը: Ապա հաջորդում են Իռլանդիայի և Հայաստանի ներկայացուցիչները, որոնք վաստակել են 18 և 17 միավոր: Հոկտեմբերի 11-ին Դուբլինում կմրցեն Իռլանդիայի և Հայաստանի հավաքականները, և այդ խաղում էլ կպարզվի, թե ռուսաստանցիներից հետո որ երկրի ներկայացուցիչները կտիրանան երկրորդ ուղեգրին, կշարունակեն պայքարը: Սլովակներն ունեն 14, մակեդոնացիները 7 միավոր: Ոչ մի միավոր չի վաստակել Անդորրայի ընտրանին: Վերջին տուրում այն դրսում ուժերը կչափի Ռուսաստանի հավաքականի հետ: ԿԿայանա նաև Մակեդոնիա-Սլովակիա հանդիպումը:

Դիտվել է 799 անգամ:
Print Friendly

Leave a Reply