Առաջատարը «սայթաքեց»

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2011 1:43

Բիլբաոյում անցկացվող շախմատի «Մեծ սաղավարտի» խաղարկության եզրափակչ մրցաշարի 7-րդ տուրում Լևոն Արոնյանը ոչ-ոքի խաղաց Մագնուս Կառլսենի հետ: Մրցակիցները կատարեցին 50 քայլ: Վիշվանաթհան Անանդի և Հիկարու Նակամուրայի մրցամարտը ևս խաղաղ ելք ունեցավ: Իսկ ահա, առաջատարը` Վասիլի Իվանչունկ պարտվեց Վրանսիսկո Վալյեխոյին: Այդուհանդերձ, ուկրաինացի գրոսմայստերը 13 միավորով առջևում է: 8-ական միավոր ունեն Արոնյանը, Նակամուրան, Անանադը, Կառլսենը: Այս շախմատիստներից մեկ միավորով ետ է մնում Վալյեխոն: 8-րդ տուրում Արոնյանը սևերով կխաղա Նակամուրայի հետ: Կմրցեն նաև Իվանչուկը և Անանադը, Կառլսենը և Վալյեխոն:

 

Դիտվել է 704 անգամ:
Print Friendly

Leave a Reply