Քիչ առաջ ևս 1 մեքենա է դուրս բերվել սողանքի գոտուց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2011 1:15

Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով հողազանգվածի տակ հայտնված մեքենաներից 22-ը դուրս են բերվել:

ժամը 22:50-ի դրությամբ սողանքի գերությունից դուրս է բերվել “ՎԱԶ 21011” մակնիշի 36 ՕՏ 522 պետհամարանիշով կարմիր ավտոմեքենան:

***

Ժամը 21.51-ին փրկարարները “Հարավկովկասյան երկաթուղու” շարժական կռունկի միջոցով սողանքի գոտուց դուրս են բերել հողաշերտի տակ հայտնված “Մերսեդես Ե” մակնիշի IQI202 պետհամարանիշով ավտոմեքենան:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 706 անգամ:
Print Friendly

Leave a Reply