Ռուսաստանի հավաքականը գործնականում լուծեց իր խնդիրը
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | ankakh | October 8, 2011 1:27
Քիչ առաջ ավարտվեց ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի Սլովակիայի և Ռուսաստանի հավաքականների հանդիպումը: Այս թիմերը մեր երկրի ընտրանու հետ միասին ընդգրկված են միևնմույն խմբում: Ռուսաստանի հավաքականը հաղթեց 1:0 հաշվով: Սա այն դեպքում, երբ առաջին շրջանում ռուսները սեփական հարկի տակ նույն թիմին պարտվել էին: Փաստորեն, այս հաջողություն Ռուսաստանի հավաքականին լավ հնարավորություն տվեց մրցաշարում գրավել առաջին տեղը: Բանն այն է, որ վերջին խաղում ռուսները մրցելու են խմբի ետնապահ Անդորրայի ընտրանու հետ: Պարզ դարձավ, որ 2-րդ տեղի համար պայքարում վճռորոշ է լինելու առաջիկա Իռլանդիա-Հայաստան հանդիպումը: Այս պահին Իռլանդիայի հավաքականը հյուրընկալվելիս 2:0 հաշվով հաղթում է Անդորրայի ներկայացուցիչներին:






Facebook
Tweet This
Email This Post
