Հայաստան-Մակեդոնիա խաղը`մարզիչների աչքերով

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2011 0:25

Ֆուտբոլի Հայաստանի և Մակեդոնիայի հավաքականների հանդիպումից հետո առաջինը Երևանի «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահ եկավ մակեդոնացիների թիմի գլխավոր մարզիչ Ջոն Տոշակը: Նա հայտնեց, որ տպավորված է Հայաստանի հավաքականի խաղով: Տոշակը նշեց, որ Հայաստանի հավաքականը լավ հնարավորություններ ունի խմբից դուրս գալու համար: Բայց միաժամանակ նա պարզաբանեց, որ  խումն ուժեղ է և նույնպես լավ հնարավորություններ ունեն Ռուսաստանի, Իռլանդիայի, Սլովակիայի ներկայացուցիները: Ի պատասխան «Անկախ»-ի այն հարցի, թե  մրցակցի թիմից հատկապես որ ֆուտբոլիստի խաղն է իրեն դուր եկել, հյուրերի թիմի գլխավորը մարզիչ հայտնեց, որ Հայաստանի հավաքականը բարձրակարգ հարձակվող ունի` Յուրա Մովսիսյանը:

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանին լրագրողները ծափողջույններով դիմավորեցին: Նա նշեց, որ արձանագրված խոշոր` 4:1 հաշվով հաղթանակը չպետք է մոլորության մեջ գցի: Ասվեց, ոև հնարավորն արվելու է, որպեսզի մեր թիմի խաղացողներն ուժերն արագ վերականգնեն և նրանք իրենց լավ դրսևորեն նաև հոկտեմբերի 11-ին նախատեսված Իռլանդիայի հավաքականի հետ հանդիպումում: Մինասյանը հայտնեց, որ որոշ դժգոհություններ ունի: Նա նկատի ուներ նպաստավոր այն պահերը, որոնց ժամանակ իր սաները չէին կարողացել գրավել մրցակցի դարպասը: Մինասյանը պատճառաբանեց, որ խաղավերջին չի փոխարինել արդեն ակնհայտորեն հոգնած Մովսիսյանին, որպեսզի նա վայելի հաղթանակի բերկրանքը:

 

Դիտվել է 740 անգամ:
Print Friendly

Leave a Reply