Սողանքի գերությունից արդեն դուրս է բերվել 20 ավտոմեքենա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 23:31

Սողանքի գերությունից արդեն դուրս է բերվել 20 ավտոմեքենա:

Ժամը 19.15-ին սողանքի գոտուց “Հարավկովկասյան երկաթուղու” շարժական կռունկի միջոցով դուրս է բերվել “ՍԿԱՆԻԱ” մակնիշի TPT-601 վրացական պետհամարանիշով մեծ կցորդով (EE192) բեռնատարը, իսկ ժամը 19.20-ի սահմաններում` 381 ՏՍ 58 պետհամարանիշով դեղին գույնի ավտոկռունկը:

Այսօր փրկարարները հողաշերտի տակից պատրաստվում են դուրս բերել ևս 3 ավտոմեքենա:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամբողջ թափով:

Տավուշի մարզում տեղի ունեցած խոշոր սողանքի հետևանքով հողազանգվածի տակ հայտնված մեքենաներից 22-ը դուրս են բերվել:

ժամը 22:50-ի դրությամբ սողանքի գերությունից դուրս է բերվել “ՎԱԶ 21011” մակնիշի 36 ՕՏ 522 պետհամարանիշով կարմիր ավտոմեքենան:

***

Ժամը 21.51-ին փրկարարները “Հարավկովկասյան երկաթուղու” շարժական կռունկի միջոցով սողանքի գոտուց դուրս են բերել հողաշերտի տակ հայտնված “Մերսեդես Ե” մակնիշի IQI202 պետհամարանիշով ավտոմեքենան:

Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են:

 

Դիտվել է 895 անգամ:
Print Friendly

Leave a Reply