Խաղաղության Նոբելյան մրցանակը բաժին հասավ աֆրիկացի երեք կանանց

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2011 21:35

Նորվեգիայի Նոբելյան հանձնաժողովը հոկտեմբերի 7-ին Օսլոյում ներկայացրեց 2011թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներին:

Մրցանակի դափնեկիր են դարձել Լիբերիայի նախագահ Էլեն Ջոնսոնը, Լիբերիայի «Հանուն խաղաղության կանանց շարժման» ակտիվիստ Լեյմահ Գբովին, ինչպես նաև եմենցի իրավապաշտպան, ընդդիմադիր Թավաքուլ Կարմանը:

Գբովին կազմակերպել էր Լիբերիայի խաղաղության շարժումը, որն էլ Էլենին օգնել էր իշխանության գալ Լիբերիայում: Թավաքել Կարմանը «Լրագրողներ առանց շղթաների» կազմակերպության ղեկավարն է:

«Նոր Աֆրիկայի խորհրդանիշ» համարվող 72–ամյա Էլեն Ջոնսոն Սիրլիֆը աֆրիկյան այդ պետության՝ քվեարկության արդյունքում ընտրված առաջին կին նախագահն է։ Մի քանի օր անց Լիբերիայում նոր նախագահական ընտրություններ տեղի կունենան։ Հաղորդվում է, որ Սիրլիֆն այս անգամ ևս պայքարելու է նախագահի պաշտոնի համար։

Մրցանակը հանձնվել է «կանանց անվտանգության և խաղաղ կարգավորման գործընթացներում մասնակցության լիարժեք իրավունքի համար նրանց բռնությունից զուրկ պայքարի համար» ձևակերպումով:

 

 

 

Tert.am

Դիտվել է 865 անգամ:
Print Friendly

Leave a Reply