Ֆիզիկայի ինստիտուտի՚ հարցը ՀԽ-ում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 20:35

ՀՀ Հանրային խորհրդի կրթության և գիտության հարցերով հանձնաժողովն այսօր քննարկեց Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա պոակ-ը ( Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հիմնադրամի վերածելու խնդիրը: ՀՀ կառավարության որոշմամբ է վերջերս տեղի ունեցել կարգավիճակի նման փոփոխությունը:

 

Հանձնաժողովի անդամների ու հրավիրված գիտնականների մեծամասնությունն այդ փոփոխությանը դեմ արտահայտվեց:

 

Ամենայն հավանականությամբ, հանձնաժողովը Հանրային խորհրդի լիագումար նիստի օրակարգ կերաշխավորի հարցը՝ առաջարկելով դիմել կառավարությանը, որպեսզի վերանայի իր այդ որոշումը:

 

 

07.10.2011թ.

ՀՀ Հանրային խորհրդի

տեղեկատվություն

 

Դիտվել է 841 անգամ:
Print Friendly

Leave a Reply