Վերաֆինանսավորման ռեպո տոկոսադրույքը կրկին իջեցվեց

ՏՆՏԵՍԱԿԱՆ, Օրվա լուր | | September 8, 2009 17:45

d5bcd5a5d5bad5b8 Այսօր ԿԲ խորհրդի հերթական նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաֆինանսավորման ռեպո տոկոսադրույքը կրկին իջեցվեց. սահմանված 5.25-ից 0.25 կետով իջեցվեց` այն դարձնելով 5 տոկոս: Տնտեսական ճգնաժամի առաջին դրսևորումների ժամանակ ռեպո տոկոսադրույքը 7.75 տոկոս էր (2008թ. դեկտեմբեր), որից հետո աստիճանաբար իջեցվեց:

Վերաֆինանսավորման ռեպո տոկասադրույքը փողի այն գինն է, որով ԿԲ-ն փող է տրամադրում մասնավոր բանկերին: Ռեպո տոկոսադրույքի իջեցման նպատակը փողի զանգվածը շուկայում մեծացնելն է: Դա կատարվում է հակաճգնաժամային միջոցառումների շրջանակներում` կանգնած տնտեսությունը խթանելու համար:

Հաշվի առնելով ՀՆԱ անկման շարունակվող միտումները`(առաջին 7 ամիսների վիճակագրական տվյալներով` ՀՆԱ անկումը կազմել է 18.5 տոկոս) ԿԲ խորհուրդը նպատակահարմար է գտել նվազեցնել տոկոսադրույքները, ինչը նպաստում է տնտեսության ակտիվացմանը:

Օգոստոսին հուլիսի նկատմամբ արձանագրվել է 0.4 տոկոս գնանկում, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը կազմել է 3.5 տոկոս:

Դիտվել է 1713 անգամ:
Print Friendly

Leave a Reply