Թիվ 1 խնդիրը` անհետ կորածներին գտնելն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 18:21

ՀՀ ԱԻՆ թիվ 1 խնդիրը շարունակում է մնալ անհետ կորածներին գտնելը: Երկրորդ խնդիրը` սողանքային գոտուց նյութական արժեքների դուրսբերումն է:

Ներկայումս դեպքի վայրում որոնողական աշխատանքներ են իրականացնում 116 փրկարար և ՊՆ 5 զինծառայող:

Պաշտպանության նախարարությանը պատկանող քարշակի օգնությամբ ժամը 15.00-ին սողանքից դուրս է բերվել “Օպել Վեկտրա” մակնիշի 25 ՕՕ 597 պետհամարանիշով սև, մարդատար ավտոմեքենան:

Այսօր, ժամը 16.55-ին սողանքից դուրս է բերվել նաև անհետ կորածների ցուցակում նշվող Նորայր Միրզոյանին պատկանող “ՎԱԶ 2106” մակնիշի 18 ՕԼ 584 պետհամարանիշով կաթնագույն ավտոմեքենան: Մեքենայի մեջ մարդ չի հայտնաբերվել:

Ժամը 17.00-ի սահմաններում Տավուշի մարզում տեղի ունեցած սողանքային գոտի օգնության նպատակով ժամանել է 1 տրակտոր և 2 “ԿՌԱԶ” մակնիշի ավտոմեքենա` Թեղուտի հանքից:

***
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին, ժամը 19.03-ին M6 միջպետական մայրուղու 83-րդ կիլոմետրում Վանաձոր-Բագրատաշեն հատվածում` Այրում երկաթուղային կայարանի կամրջի մոտ (Լճկաձոր գյուղի հատվածում) տեղի է ունեցել սողանք: Փլուզված հատվածի (ճանապարհի եզրով) երկարությունը մոտ 300 մետր է, որից առավել վտանգավոր է 130 մետրը, իսկ ճանապարհին սահած հողազանգվածի միջին բարձրությունը 10-15 մետր է:

 

Դիտվել է 870 անգամ:
Print Friendly

Leave a Reply