Երևանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ՌՔԿՊ զորքերի հրամանատարների Համակարգող կոմիտեի նիստը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 18:17


Հոկտեմբերի 2-ից 5-ը Երևանում տեղի է ունեցել Անկախ պետությունների համագործակցության անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության (ՌՔԿՊ) զորքերի Համակարգող կոմիտեի նիստը:

Նիստի ընթացքում քննարկվել են ռադիացիոն, քիմիական և կենսաբանական իրավիճակի վերահսկման Միացյալ համակարգի զարգացման հետ կապված ռազմատեխնիկական համագործակցությանը, օպերատիվ պատրաստության համատեղ միջոցառումների կազմակերպմանը  և անցկացմանը, ինչպես նաև ՌՔԿ իրավիճակի գնահատման միասնական մեթոդիկայի մշակմանը և դրա փոփոխման մասին տվյալների փոխանցմանը վերաբերող հարցեր:

ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ՌՔԿՊ զորքերի հրամանատարների  Համակարգող կոմիտեն ստեղծվել է 2010 թվականի ապրիլին ԱՊՀ անդամ-պետությունների Պաշտպանության նախարարների խորհրդի որոշմամբ` Պաշտպանության նախարարների խորհրդի քարտուղարությանն առնընթեր: Այն նախատեսված է ԱՊՀ անդամ-պետությունների պաշտպանության նախարարությունների ՌՔԿ իրավիճակի վերահսկման և գնահատման Միացյալ համակարգի ստեղծման, զարգացման և կատարելագորման գործողությունների համաձայնեցման, պլանավորման, ՌՔԿ իրավիճակի փոփոխման ծանուցման առնչությամբ համընդհանուր միջոցառումների կազմակերպման և անցկացման  համար:

Համակարգող խորհրդի ստեղծման մասին համաձայնագրի մասնակից-պետությունները վեցն են` Հայաստանի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն, Բելոռուսի Հանրապետություն, Տաջիկստանի Հանրապետություն, Ղազախստանի Հանրապետություն, Ղրղզստանի Հանրապետություն:

 

 

Դիտվել է 1808 անգամ:
Print Friendly

Leave a Reply