Նոր խաղահրապարակ ` Քանաքեռ – Զեյթուն վարչական շրջանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 17:30

Մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Դավիթ Անհաղթի 3 և 5 շենքերին կից մանկական նոր խաղահրապարակի բարեկարգումն, ըստ էության, Երևանի քաղաքապետարան-տնտեսվարող սուբյեկտ համագործակցության հերթական արդյունքն է: Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի և “Կոկա-Կոլա Հելլենիկ ԲոթլինգՔամփնի Արմենիաե ընկերության համատեղ ծրագրով ընկերությունը բարեկարգել, ցանկապատել ու կանաչապատել է նախկինում որպես անկանոն ավտոկայանատեղի ծառայած 1500 քմ տարածքը, որտեղ տեղադրվել են վարչական շրջանի տրամադրած մանկական խաղերը:”Այս բակը ոչ միայն ևս մեկ նոր, բարեկարգբակ է մեր վարչական շրջանում, այլ նաև ևս մեկ հաջողված ու օրինակելի ծրագիր է այլ կազմակերպությունների համար”, – նշել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արայիկ Քոթանջյանը: Կողմերը համոզված են, որ համագործացությունը շարունակական է լինելու: “Երեխաների առողջ ապրելակերպը և ֆիզիկական զարգացումը մեր ընկերության սոցիալական պատասխանատվության առաջնահերթություններից է և այս խաղահրապարակը համայնքային զարգացման մեր ծրագրի միայն մեկ բաղադրիչն է”,- նշել է “Կոկա-Կոլա Հելլենիկ ԲոթլինգՔամփնի Արմենիա” ընկերության գլխավոր տնօրեն Գագիկ Դանիելյանը, հավելելով, որ նմանատիպ ձեռնարկումները լինելու են շարունակական:

Ի դեպ, Դավիթ Անհաղթի 5 հասցեի նորակառույց մանկական խաղահրապարակը արդեն մրցանակի է արժանացել Երևանի քաղաքապետարանի կողմից` “Լավագույն բակային տարածք”անվանակարգում:

 

 

Դիտվել է 1065 անգամ:
Print Friendly

Leave a Reply