Սարկոզին առանձին հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահի եւ այդ երկրի առաջին տիկնոջ հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2011 16:18

Բաքվում, այսօր` հոկտեմբերի 7-ին, տեղի է ունեցել Ֆրանսիայի եւ եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Ինչպես հաղորդում է APA-ն, հանդիպման կողմերը հոգունակություն են հայտնել երկկողմ հարաբերությունների, այդ թվում քաղաքական, տնտեսական եւ այլ ոլորտներում բաջող զարգացումների կապակցությամբ: Նրանք վստահություն են հայտնել, որ երկու երկրների միջեւ համագործակցությունը կընդլայնվի:

Ընդգծվել է Սարկոզիի Ադրբեջան պաշտոնական այցի կարեւորությունը` հարաբերությունների էլ ավելի ամրապնդման տեսանկյունից:

Սարկոզին եւ Ալիեւը մտքեր են փոխանակել միջազգային եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ:

Ֆրանսիայի նախագահը հանդիպել է նաեւ Ադրբեջանի առաջին տիկին Մեհրիբան Ալիեւայի հետ:

Սարկոզին Բաքու է ժամանել Հայաստանից: Այսօր Ֆրանսիայի նախագահը կլինի նաեւ Վրաստանում:

 

NEWS.am

 

Դիտվել է 1440 անգամ:
Print Friendly

Leave a Reply