Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է Քուվեյթի ֆինանսների նախարար Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2011 15:58

Երևանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը հանդիպել է  Քուվեյթի պետության ֆինանսների նախարար, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալիի գլխավորած պատվիրակությանը:

“ Թեև սա համագործակցության մեր առաջին քայլն է, բայց ես հույս ունեմ , որ շարունակություն կունենա, քանի որ համագործակցության շատ ասպարեզներ կան”,– շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` նշել է Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին£

Ողջունելով հյուրերին` քաղաքապետը կարևորել է Երևանի և Քուվեյթի միջև գործակցային կապերի հաստատման անհրաժեշտությունը  և նշել, որ Երևանն այսօր գրավիչ շուկա է,  որտեղ առկա է բիզնեսի համար ոչ միայն հեռանկարային, այլև բավական բարենպաստ և բաց  դաշտ:“ Համոզված եմ , որ այս հանդիպումը գործարարության կամուրջ կհանդիսանա  Երևանի և Քուվեյթի  միջև”, – նշել է Կարեն Կարապետյանը, ավելացնելով, որ քաղաքապետարանը նաև պարտավորություն է ստանձնել աջակցել ներդրողներին և իր լիազորությունների շրջանակում օժանդակել գործընկերներին բիզնեսի հետ կապված ընթացակարգային հարցերում£

Հանդիպմանը հյուրերին է ներկայացվել քաղաքապետարանի ներդրումային և քաղաքաշինական ծրագրերի փաթեթը: Էլեկտրոնային շնորհանդեսի տեսքով ներկայացվել են նաև Երևանի “Հաղթանակ” զբոսայգու տարածքի վերակառուցման և արդիականացման, “Նոյլենդ” պատմահնագիտական և զբոսաշրջության կենտրոնի, “Արտսիթի” արվեստի և զբոսաշրջության կենտրոնի, Հյուրանոցային համալիրի կառուցման ներդրումային ծրագրերըª համապատասխան նախագծերով և ֆինանսական գնահատականներով:

Քուվեյթի պետության ֆինանսների նախարար, հայ-քուվեյթական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Մուստաֆա Ջասեմ ալ-Շամալին նշելով, որ ներկայացված ծրագրերը բավական ուշագրավ են, համոզմունք է հայտնել, որ դրանք, մասնավորապես Երևանում հյուրանոցային և զբոսաշրջային ոլորտին վերաբերող ծրագրերը,  անշուշտ կհետաքրքրեն Քուվեյթի գործարար շրջանակներին:

Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են  հայտնել առաջիկայում կազմակերպել աշխատանքային քննարկումներ և  որոշակիացնել կոնկրետ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերը:

 

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և

հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Դիտվել է 1246 անգամ:
Print Friendly

Leave a Reply