Հարկային տեսուչի լիազորությունները սահմանափակվում են

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | June 8, 2009 17:19

dscn1555-2ԱԺ-ում շարունակվում են քննարկումները «Հարկային փաթեթի» փոփոխությունների շուրջ. օրինագծում տեղ գտած հարկային տեսուչի ներդրման մասին աղմկահարույց կետն ավելի է հստակեցվել:

Ընդառաջ գնալով ԱԺ պատգամավորների առաջարկներին` այն վերախմբագրվեց:
Ըստ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանի` 4 մլրդ դրամից ավելի շրջանառություն և 500 մլն դրամի ներմուծում կատարող ընկերությունում «հարկային տեսուչը կունենա վերահսկման ընդամենը երեք գործառույթ` տնտեսվարողն ինչ ապրանք է բաց թողնում, ինչ գնով և ով է սպառում»:

Իսկ նախնական տարբերակի համաձայն` ձեռնարկություններում հարկային տեսուչն անարգել կարող էր ստուգումներ անցկացնել:

Իսկ ԵԽԽՎ Հայաստանի պատվիրակության նախկին ղեկավար, այժմ ընդդիմադիր Հովհաննես Իգիթյանը հեգնեց հարկային տեսուչի ինստիտուտի ներդրման գաղափարը. «Մեծ շրջանառություն ունեցող բոլոր տնտեսվարողներն էլ իշխանության թիմակիցներն են. դուրս է գալիս իրենք իրենց են ստուգում»: Ըստ Իգիթյանի` տնտեսական ճգնաժամի պայմաններում կառավարությունը պիտի միջոցներ ձեռնարկի ազգային արտադրությունը խթանելու:

Դիտվել է 1091 անգամ:
Print Friendly

Leave a Reply