Մայքլ Ջեքսոնը մահացել է բժշկի անփութության պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 7, 2011 15:20ԱՄՆ դատախազությունը մեղադրում է փոփ-արքայի անձնական բժիշկ Քոնրադ Մյուրեյին` անփութության համար: Հետաքննության տվյալներով, դոկտորը մեծ քանակով պրոպոֆիլ է գնել:
Դեղագործը Լաս Վեգասից հայտարարել է, որ Մյուրեյի անունով 225 սրվակ քնաբեր է առաքել, չկասկածելով անգամ, թե ում համար են նախատեսված դրանք: Ընդ որում, պատվիրված քասնակը ոչ թե կլինիկա է առաքվել, այլ բժշկի տուն: Հետաքննության վարկածի համաձոյն,Մյուրեյը երգչին մեծ քանակով քնաբեր է տվել (ընդ որում, այդ դեղով միայն կլինիկայի պայմաններում փորձառու անեսթեզիոլոգները կարող են աշխատել), որն այլ դեղամիջոցների հետ փոխազդեցության հետևանքով (այդ թվում և հանգստաբեր) դարձել երգչի մահվան պատճառ է դարձել: Ընդ որում փաստաբանները նշում են, որ երգիչն անձամբ է ներարկում կատարել: Եթե Մյուրեյին մեղավոր ճանաչեն, նա բանտում կանցկացնի 4 տարի ու կզրկվի բժշկական գործունեություն ծավալելու արտոնագրից: Լեգենդար երգիչը մահացել է Լոս Անջելեսի իր տանը, 2009-ի հունիսի 25-ին, 51 տարեկան հասակում:






Facebook
Tweet This
Email This Post
