Սոլյարին ավելի վտանգավոր է, քան ենթադրում էին
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 7, 2011 14:28
Արևմտյան հետազոտողները կարողացան ապացուցել, որ նույնիսկ սոլյարիի քիչ չափաբաժինները ծայրահեղ վտանգավոր են ու էականորեն բարձրացնում են ուռուցքային հիվանդությունների հավանականությունն ու զարգացումը: Լոնդոնի թագավորական քոլեջի մասնագետները համապատասխան հայտարարություն են արել, ասելով, որ սոլյարիներ ստեղծողներն ու դրանց տերերն իրավունք չունեն խաբել իրենց բազմաթիվ հաճախորդներին, համոզելով, որ իբր սոլյարիում կիրառվող տեխնոլոգիաներն անվնաս են առողջության համար: Վերջին հետազոտություններով հաջողվել է ապացուցել, որ սոլյարիի ազդեցությունն ավելի վտանգավոր է, քան բնական` արեգակի ճառագայթների ներգործությունը, քանի որ արեգակից տուժում է միայն մաշկի վերին շերտը, մինչդեռ սոլյարիում կիրառվող ճառագայթները հասնում են մաշկի այն շերտերին, որտեղ բջիջների տրոհում է կատարվում: Ու եթե մաշկի վերին շերտերը մի քանի շաբաթում վերականգնվում են, ապա ավելի խորը հատվածների վնասվածքները անդառնալի են վնասվում ու հանգեցնում առնվազն` վաղաժամ կնճիռների առաջացման:






Facebook
Tweet This
Email This Post
