Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել են Ֆրանսիայի պետական և քաղաքական գործիչներ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2011 15:29

Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով հայ-ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև միջպետական համագործակցության խորացման և ընդլայնման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով պարգևատրվել է Ֆրանսիայի Հանրապետության պետական նախարար, արտաքին գործերի նախարար Ալեն Ժյուպեն, Պատվո շքանշանով` Ֆրանսիայի Հանրապետության արդյունաբերության, էներգետիկայի և  թվային տնտեսության նախարար Էրիկ Բեսոնը, Ֆրանսիայի Հանրապետության համագործակցության նախարար Անրի դը Ռենկուրը, Ֆրանսիայի Հանրապետության տրանսպորտի նախարար Թիերի Մարիանին, Ֆրանսիայի Հանրապետության արտաքին առևտրի պետական քարտուղար Պիեռ Լելուշը, Ֆրանսիայի Հանրապետության  նախագահի հատուկ խորհրդական Անրի Գենոյը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի դիվանագիտական խորհրդական Ժան-Դավիդ Լևիտը, Մխիթար Գոշի մեդալով` Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոյը, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի խորհրդական Ֆրանկ Լուվրիեն, Ֆրանսիայի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Գիյոմ Լամբերը, Ֆրանսիայի Հանրապետության պետական արարողակարգի ղեկավար Լորան Ստեֆանինին և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի խորհրդական Դամիեն Լորասը:

 

Դիտվել է 828 անգամ:
Print Friendly

Leave a Reply