Ըստ Օբամայի սցենարի`Վաշինգտոնը կճանաչի Պաղեստինյան անկախ պետությունը 2011 թ-ին

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | September 8, 2009 15:03

«Պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման ամերիկյան նոր ծրագիրը փորձում է վերջնականապես լուծել պաղեստինյան հիմնախնդիրը` առանց պաղեստինցի գաղթականների հարցին վերջնական լուծում տալու»,-հայտարարել է Պաղեստինյան ինքնավարության խորհրդարանի պատգամավոր Հասան Խրիշան` անդրադառնալով տարածաշրջանի ամենահին հակամարտության կարգավորման վերաբերյալ Սպիտակ տան սցենարին:

Խիրշանը նշել է, որ ԱՄՆ նախագահի ծրագիրը, որն առայժմ մշակման փուլում է, պետք է ներկայացվի ընթացիկ ամսվա ավարտին Եգիպտոսի Շարմ ալ շեյխ հանգստյան գոտում հրավիրվելիք խորհրդաժողովի ընթացքում, որին կմասնակցի նաև Բարաք Օբաման:

Ամերիկյան սցենարը հիմնականում պարունակում է 10 կետ.
– Արևելյան Երուսաղեմը պետք է ենթարկվի Իսրայելի իշխանությանը, իսկ սուրբ քաղաքի իսլամական սրբավայրերը` Պաղեստինյան պետությանը;
– Պաղեստինյան բոլոր զինված կազմակերպությունները պետք է լուծարվեն և դառնան կուսակցություններ;
– Պաղեստինի Արևմտյան ափը պետք է մաքրվի ապօրինի զենքից ու զինամթերքից, իսկ տարածքի օդային տարածքների կառավարումը պետք է հանձնվի Իսրայելին;
– Պաղեստինյան ինքնավարությունը պետք է ոչ մի ռազմական դաշինք չկնքի տարածաշրջանի երկրների հետ;
– ԱՄՆ-ը խոստանում է ճանաչել Պաղեստին պետությունը 2011 թ-ի ամռանը;
– Պետք է ապահովվի պաղեստինցի փախստականների միայն մի մասի վերադարձը Ռամալլահ և Նաբլուս քաղաքներ` միաժամանակ բավարար նյութական միջոցներ ապահովելով այդ փախստականներին:

Դիտվել է 1197 անգամ:
Print Friendly

Leave a Reply