Երկու վրաերթ

Օրվա լուր | | October 7, 2011 13:27

Հոկտեմբերի 6-ին`ժամը 08.42-ին տեղեկատվություն է ստացվել, որ նախորդ օրը` ժամը 13.50-ի սահմաններում Արարատի մարզի Վեդի քաղաքի Արարատյան փողոցում տեղի է ունեցել վրաերթ: Դեռևս չպարզված համգամանքներում ‘’ՎԱԶ-21214’’ մակնիշի 475 ԼԼ 11 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ` Վանաշեն գյուղի բնակիչ,1944թվականին ծնված Խաչիկ Գրիգորյան ) վրաերթի է ենթարկել Վեդի քաղաքի բնակիչ, 2004 թվականին ծնված Արամայիս Վարդանյանին, ով ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, տեղափոխվել է Արտաշատ քաղաքի կենտրոնական հիվանդանոց:

 

 

Հոկտեմբերի 6-ին ժամը 13.44-ին տեղեկատվություն է ստացվել,  որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի և Սայաթ-Նովա փողոցի խաչմերուկում դեռևս չպարզված մակնիշի և պետհամարանիշի  ավտոմեքենայով վրաերթի է ենթարկվել 1947թվականին ծնված Հրանտ Հովհաննիսյանը:

Տուժածը` թեթև մարմնական վնասվածքներով, շտապօգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 1 Համալսարանական հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

 

Դիտվել է 785 անգամ:
Print Friendly

Leave a Reply