Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2011 13:22
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ կառավարության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա առթիվ:
Ուղերձում ասված է.
«Հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի,
Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան տարեդարձի առթիվ:
Վստահ եմ, որ Ձեր քաղաքական մեծ փորձառությունը, նախանշված նպատակներին հասնելու հետևողականությունը հետագայում ևս կծառայեն Ռուսաստանի Դաշնության զարգացմանն ու բարգավաճմանը, միջազգային ասպարեզում նրա հեղինակության և դերակատարության առավել ամրապնդմանը:
Գոհունակությամբ կարող եմ նշել, որ հայ-ռուսական ռազմավարական համագործակցության հարցերը մշտապես գտնվել են Ձեր սևեռուն ուշադրության ներքո: Դժվար է գերագնահատել Ձեր անձնական ներդրումը փոխադարձ աջակցության ու համագործակցության վրա հիմնված հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցությունը և գործընկերությունը բոլոր ուղղություններով զարգացնելու մեջ: Այն բխում է Հայաստանի և Ռուսաստանի ժողովուրդների շահերից և նպաստում Հարավային Կովկասում անվտանգության և կայունության պահպանմանը:
Բարձր եմ գնահատում մեր միջև ստեղծված անձնական վստահելի և սերտ հարաբերությունները, որոնք, անկասկած, նպաստում են և կնպաստեն ի շահ մեր պետությունների ժողովուրդների կայացվող կարևոր պայմանավորվածությունների հետագա իրագործմանը: Հուսով եմ, որ այդ կառուցողական երկխոսությունը կշարունակվի Երևանում և Մոսկվայում նոր հանդիպումների ժամանակ:
Սրտանց ցանկանում եմ Ձեզ, հարգելի՛ Վլադիմիր Վլադիմիրի, քաջառողջություն, բարօրություն և հաջողություններ Ձեր գործունեության մեջ` ի շահ եղբայրական Ռուսաստանի»:
Դիտվել է 1317 անգամ:
Print Friendly

Leave a Reply