Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առանձնազրույց է ունեցել պետական այցով Հայաստանում գտնվող Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Նիկոլա Սարկոզիի հետ

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2011 13:17

Հանդիպման ավարտին Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: Մինչ այդ, Նախագահ Սերժ Սարգսյանը Նիկոլա Սարկոզիին  պարգևատրել է Փառքի շքանշանով` հայ- ֆրանսիական ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության միջև համակողմանի համագործակցության խորացման և ընդլայնման, ինչպես նաև խաղաղության և միջազգային անվտանգության պաշտպանության գործում ներդրած անձնական մեծ ավանդի համար:

Նախագահի նստավայրում Սերժ Սարգսյանի և Նիկոլա Սարկոզիի  առանձնազրույցին զուգահեռ տեղի են ունեցել պաշտոնական պատվիրակությունների կազմում ընդգրկված նախարարների երկկողմ հանդիպումները, որտեղ քննարկվել են տարբեր ոլորտներում հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:

 

 

 


Դիտվել է 1311 անգամ:
Print Friendly

Leave a Reply