«Ժառանգությունն» ամեն ինչ կանի, որ Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա

ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2011 13:05

Խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Անահիտ Բախշյանը հայտնեց, որ իրենք չեն թողնի, որպեսզի, որպեսզի Ռոբերտ Քոչարյանը վերադառնա քաղաքական դաշտ. «Ժառանգությունն իր գործունեությամբ, իր նկարագրով, իր բառապաշարով ամեն իչ անելու է, որ նման բան չլինի»,-ասաց նա:

Նույն խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանին էլ ընդհանրապես չի հետաքրքրում Քոչարյանի վերադարձը. «Ուզում է, թող վերադառնա, ուզում է` չվերադառնա, իր հենարանը կարող են լինել միայն այն ուժերը, որոնք իր ժամանակաշրջանում ծաղկել են»,-ասաց պատգամավորը: Անահիտ Բախշյանն էլ հավելեց. «Բարոյականության հետ խնդիրներ ունեցող ուժերը»:

Լարիսա Ալավերդյանն էլ հիշեցնում է, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական դաշտից չի հեռացել, որովհետև իր հենարանը մնացել է քաղաքական դաշտում. «Այն թիմը, որը եկել է ղարաբաղյան շարժման ալիքի վրա և հետագայում օգտագործել է բոլոր այն լծակները, որ ժողովուրդը մի անգամ կամովին, մի անգամ` իր կամքին հակառակ, նրանց տվել է, մնացել է նույն գաղափարաբանության կրողը` օլիգոպոլիան, սոցիալական անպաշտպանվածությունը, միգրացիան, արդյունաբերության վերացումը և այլն»,-ասաց նա:

 

Դիտվել է 776 անգամ:
Print Friendly

Leave a Reply