Բացահայտվել է Աբովյանի ծննդատան մոտ կատարված սպանությունը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 12:46
Հոկտեմբերի 5-ին, ժամը 13.20-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Աբովյան քաղաքի ծննդատան ցանկապատի մոտ տղամարդու դիակ կա:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է Աբովյան քաղաքի բնակիչ, 56-ամյա Սամվել Հարությունյանի դիակը` ծնկների, գոտկատեղի և գլխի մասերում վնասվածքների հետքերով:
Ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հաղորդում են, որ հոկտեմբերի 6-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհի խաչմերուկից, սպանությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 49-ամյա Երեմ Մ.-ին:
Երեմ Մ.-ն ձերբակալված է:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով  հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:
Դիտվել է 784 անգամ:
Print Friendly

Leave a Reply