Մայրաքաղաքում երթևեկությունը կաթվածահար է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 7, 2011 12:32

Վաղ առավոտից կաթվածահար է մայրաքաղաքի երթևեկությունը: Ամբողջությամբ փակ են դեպի «Հաղթանակ» զբոսայգի և Կենդանաբանական այգի տանող ճանապարհները: Խցանումներ են նաև Կոմիտասի պողոտայում: Երթուղայինների վարորդները փորձում են շրջանցել խցանումները, սակայն, հիմնականում անարդյունք: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի երթուղու որոշ ճանապարհների փակ լինելու պատճառով վերգետնյա երթևեկության խափանման հետևանքով խնդիրներ են առաջացել մետրոպոլիտենում, որտեղ հսկայական հերթեր են գոյանում:

Tert.am

 

Դիտվել է 590 անգամ:
Print Friendly

Leave a Reply