Կավատն աշխատում էր 16-ամյա մարմնավաճառ դստեր հետ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2011 11:37

Կինը, որ ինտիմ ծառայություններ էր մատակարարում, իր փեշակի հմտություններին ծանոթացրել էր անչափահաս դստերը: Կավատին, որը միաժամանակ նաև իր 16-ամյա դստեր մայրն է, ոստիկանները բռնել են Կարագանդայի հյուրանոցներից մեկի սպասասրահում: “Մայրիկը” հաշվում էր  եկամուտը, որ դուստրը ստացել էր հաճախորդներից: Պարզվել էր, որ նախկինում կինը նույնպես այդ ճանապարհով էր վաստակել, սակայն հետագայում որոշել էր իր “բիզնեսը” զիջել մատաղ սերնդին: Ի դեպ, կավատը մի դուստր էլ ունի, որն ընդամենը 14 տարեկան է: Հիմա ոստիկանության խնդիրն է պարզել, արդյոք վայ-մայրիկը փոքր դստերն էլ է փոխանցել իր “ժառանգությունը”, թե դեռևս չի հասցրել:

 

Դիտվել է 2533 անգամ:
Print Friendly

Leave a Reply