Անգլիացին միտումնավոր կերպով ՄԻԱՎ-վարակ է փոխանցել ավելի քան 100 կնոջ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2011 11:08

Մեծ Բրիտանիայի 38-ամյա բնակիչ Սայմոն Մակլյուրին կասկածում են  100 կնոջ կանխամտածված վարակելու մեջ: Տղամարդուն դատապարտել են 2 տարի 8 ամիս ազատազրկման` կանանց առողջությանը ծանրագույն վնաս հասցնելու համար, որոնց նա վարակել է ՄԻԱՎ-ով: Հարկ է նշել, որ տղամարդը տեղյակ էր իր հիվանդության մասին ու քաջ գիտեր դրա փոխանցման ուղիների մաին: 2006-ին Թաիլանդից վերադառնալուց հետո նա ստուգվել էր և  պարզել, որ վարակված է: Բացի այդ, պարզվել էր, որ նա Շվեյցարիայում գտնվելու ժամանակ օգտվել է մարմնավաճառների ծառայությունից:  Դատավճիռը հրապարակելուց հետո, ոստիկանությունը դիմել է բոլոր կանանց, ովքեր Մակլյուրի  հետ ազատ սեռական հարաբերություններ են ունեցել, կապ հաստատել:

 

Դիտվել է 1201 անգամ:
Print Friendly

Leave a Reply