Ձերբակալվել է Անժելա Սարգսյանի տղամարդը

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 7, 2011 11:54

«Հրապարակ» թերթի տեղեկություններով, հոկտեմբերի 5-ի երեկոյան ձերբակալվել է «Ո՞ւր է իմ տղամարդը» սերիալի դերասանուհի Անժելա Սարգսյանի «տղամարդը»՝ Կարեն Արայանը։ Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 144 (Անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը) և 263 (պոռնոգրաֆիկ նյութեր կամ առարկաներ ապօրինի տարածելը) հոդվածների հատկանիշներով։

Հիշեցնենք, որ նա է դերասանուհու ինտիմ լուսանկարները տեղադրել համացանցում։ «Մշակութային արժեքների փորձաքննություն» ՊՈԱԿ-ի մասնագետներն էլ եզրակացրել էին, որ համացանցում հայտնված լուսանկարները պոռնոգրաֆիկ բնույթի են։

Tert.am

 

Դիտվել է 1209 անգամ:
Print Friendly

Leave a Reply